2018 թվից, առ այսօր, բոլոր խնդիրների պատճառը վախն է։
Մի շաբաթ չկա, որ այդ մասին սկսեցի խոսել, բայց դե թեման դեռ բացված չէ։
ՀՀ 2 խոշոր խնդիրները, որոնք չեն թողնում, որ հասնենք իշխանության խնդրին` ընդդիմադիր դիրքավորվածներն են և վախը, որ երկիրը վտանգի մեջ է։
Ընդդիմադիրների պահով, դեռ հնարավոր է հասկանալ, թե ով ով է ու էդ օրն անխուսափելիորեն գալու է։
Ինչքան ուշ, էդքան վատ իրենց համար ու պատահական չեմ ասում, որ գալու է պահը, որ շատերը Նիկոլին էդքան բան ասելուց հետո, սկսեն արդարացնել։
Մյուս կողմից այսօրվա անհուսությունը բերելու է նրան, որ շատերն ուղղակի հաշտվեն (կամ արդեն հաշտվել են) իրականության հետ։
Հաջորդ խնդիրը վախն է։
Վայնասունոլոգիայի մասին նոր չեմ ասում։
Բայց և նոյեմբերի 9-ից հետո սկսված վայվույը դարձել է իրական չարիք։
Նոյեմբերի 9-ին կռիվը չկանգնեցնելու մասին խոսել եմ հենց 11-ին։
Շատ բան չեմ ասում, բայց մոտենում է մեր հայրենականը, որն անխուսափելի է ու էս անգամ որպես կանոն Արցախի վերջնախաղը լինելու է մերը (ես լավատես եմ):
Բայց մյուս կողմից լատենտ վատատեսությունը, մտահոգությունը, որ դառնում է խոսույթ ծածկում է բազմաթիվ ուժեղ մարդկանց նպատակները։
Թեպետ օրը կգա ու կերևա, թե ու՞մ մերն է տղա բերել։ Հայը կռիվ տալ գիտե ու հաղթելու փորձ ունի։
Երեկ Հակարի կամրջում տեղի ունեցածը շատ վատ անդրադարձավ բոլորի վրա։
Թշնամու քարոզչությունն ու խորամանկությունը հասավ իր արդյունքին, բայց գալու է էդ օրն ու ժամը ու կտեսնենք դեռ, թե ով է հայն առհասարակ։
Մարդիկ արդարացիորեն չեն դիմանում։
Չգիտեն հետոն, չգիտեն ներկան ու էս ամեն ինչը մեզ տանում է մեկ այլ վտանգի։
Խոսքը ներհասարակական բախման մասին է, որը մինչ պատերազմ ու վերջնախաղ հնարավոր արդյունքներից մեկն է։
Ստացվում է հետաքրքիր վիճակ։
Ներքին հուզումների թափանիվը սկսել է շարժվել, ու կարող է դառնալ գործողություն, որից իշխանությունը հազիվ խուսանավեց սեպտեմբերին։
Նիկոլին բերում են առաջին պլան, որ կրկին իրար գլուխ հավաքի իր աջակիցներին ու մեղմացնի հնարավոր բախումը, բայց ստացվում է հակառակը։ Նիկոլը վերջնական պռավալ է տալիս իր վստահության քվոտան հասարակության մեջ ու արդեն միտումնավոր ( դա սկսեց անցած տարի):
Գնդակը փոխանցվում է ընդդիմությանը, որը չի կարողանում բյուրեղացնել իր կապիտալն ու անում է ճիշտ հակառակը։
Ընդդիմության մեջ երկու թևերը չեն կոնսոլիդացվում։
Ընդդիմադիր, աճող զանգվածը բազմապատկվում է հասարակության մեջ ու ավելանում են արբանյակ միավորումները։
«5-րդ շարասյան» մասին սկսված զրույցը շատ արագ դառնում է խնդիր իշխանության համար ու սա թերևս ժանրի կանոններով մղելու էր ձերբակալությունների ու թուլացներ լարումը, բայց էստեղ էլ ոչինչ դուրս չեկավ:
Եվ ժողովուրդը , որը չգիտե ու՞ր գնալ, բայց ծայրահեղ բողոքավոր է իշխանությունից։
Հիմա իսկական ժամանակն է, որ խաղարկվի դավադրության սցենար կամ ինչ-որ արտառոց բան, որպեսզի էս լարվածությունը թուլանա, բայց սա էլ ունենալու է հակառակ էֆեկտ, մանավանդ, որ էդրողանի նման փորձը տեղի ունեցավ անցած օրերին։
Գնդակը ընդդիմության դաշտում է, բայց, ըստ իս, ընդդիմությունն ընտրել է միջանկյալ խաղ տարբերակը:
Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ